Sunday, 21 06 2026
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը

«Մեծ ու փոքր արկածներով եզրափակեցինք «Ոսկե ծիրան»-ը». կինոփառատոնի գործադիր տնօրեն

Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի կազմակերպվեցին բացօթյա ցուցադրություններ, իրականացվեց կրթական ծրագիր, ներկայացվեցին բազմաժանր ու բազմաբովանդակ կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից:

Հուլիսի 14-ին լրագրղները հանդիպեցին կինոփառատոնի ներկայացուցիչների հետ, որոնք ամփոփեցին 16-րդ «Ոսկե ծիրան»-ը:

Փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ մեծ ու փոքր արկածներոով եզրափակեցին փառատոնը:

«Այս տարվա ընթացքում ինձ համար կարևոր էին բացօթյա ցուցադրությունները: Սպասում էի դրանց. բավականին բարդ էր ցուցադրությունների վայրն ընտրելը: Երևանի բնակիչների կապվածությունը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հետ հաշվի առնելով` հենց այդտեղ իրականացրեցինք ցուցադրությունները: Ստացվեց. երեք ցուցադրություն ունեցանք լեփ-լեցուն դահլիճում: Փորձելու ենք ամեն տարի մեծ էկրանին բացօթյա ցուցադրություններ կազմակերպել, ինչն ամառային կինոփառատանն էլ ավելի մեծ տոնի է վերածում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա կարևորեց նաև «Ոսկե ծիրան»-ի շրջանակում անցկացված «Talent lab» կրթական ծրագիրը: «Խոսել ենք դասախոսների, ուսանողների հետ և, նրանց կարծիքները հաշվի առնելով, հետագայում փորձելու ենք այն ավելի հաստատուն ծրագիր դարձնել»,- նշեց Հովհաննիսյանը:

Ժյուրիի անդամ Նորայր Կասպերը շեշտեց, որ հաճելի էր ներկա գտնվել փառատոնին, աշխատել ժյուրիի հրաշալի անդամների հետ: «Ես ընդգրկված էի տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիում: Իրապես շատ հետաքրքիր էր ֆիլմերի միջոցով առնչվել տարածաշրջանի քաղաքական, սոցիալական և այլ խնդիրներին: Դիտելով կինոնկարներ Հայաստանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից` տեսա, թե ինչ մտոհագություններ ունեն այդ երկրներում ապրող երիտասարդներն ու տարեցները»,-ասաց Կասպերը:

Անդրադառնալով հաղթող ֆիլմերի ընտրությանը` նա ընդգծեց, որ, նախ և առաջ, անհրաժեշտ էր կենտրոնանալ կինեմատոգրաֆ երևույթի վրա: «Կինոն պետք է ունենա կինեմատոգրաֆի կարևոր բաղկացուցիչներ: Անշուշտ, էական է նյութը լավ ներկայացնելը, մատուցելը, կարևոր է հեղինակի մոտեցումներն ընկալելը, տեխնիկական լուծումները գնահատելը»,- նշեց ժյուրիի անդամը:

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել էր մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել էին ֆիլմեր հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից: 16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահում էր ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Միջազգային լիամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված էին ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա): Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան էր (Իտալիա): Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Կլերմոն Ֆերանի կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում