Ինքնավար Իրաքյան Քրդստանի կառավարությունը կենտրոնական իշխանություններին առաջարկել է պետական նավթատարի միջոցով օրական 100 հազար բարել վառելիք արտահանել: Ինչպես հայտնում է Sky News Arabia-ն, ինքնավարության ղեկավարությունը որոշել է նման քայլի դիմել՝ լուծելու էներգահումքի արտահանման խնդիրը:
Նավթի մատակարարումները սուր վեճի առարկա են համարվում Իրաքի և Իրաքյան Քրդստանի իշխանությունների միջև: Բաղդադը վստահ է, որ միայն ինքն ունի «սև ոսկու» արտահանումը վերահսկելու և պայմանագրեր ստորագրելու իրավունք, սակայն քրդերը կարծում են, որ նավթի մատակարարումներում իրենք կարող են անկախ գործել:
Իրաքյան Քրդստանի կառավարությունն առաջարկել է իր ներդրումն անել իրաքյան նավթի արտահանման գործում, որպեսզի այդ հարցի շուրջ բանակցություններն առավելագույնս հաջող անցնեն: Բանակցությունների դրական ընթացքի դեպքում մատակարարումները կսկսվեն հաջորդ ամսվանից: Նշվում է նաև, որ քրդերն այդ առաջարկով են հանդես եկել առանց որևէ նախապայմանի:











































