iSupr8 Vintage Video Camera հավելվածի օգնությամբ, որը App Store-ից բացի հայտնվել է նաև Google Play-ում, հեշտ է ստանալ ռետրո ոճի հոլովակ: Ի տարբերություն հայտնի Vine կամ Instagram հավելվածների՝ վինտաժային տեսագրության տևողությունը սահմանափակվում է սմարթֆոնի կամ պլանշետի հիշողությամբ:
iSupr8 Vintage Video Camera-ն թույլ է տալիս սովորական հոլովակը վերածել հին կինոյի: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Այդ հավելվածը, որը i-սարքերի տերերը հնարավորություն ունեին գնահատել դեռևս երկու տարի առաջ, այժմ հասանելի է Android սարքերի համար: Այն ստեղծել է MEA Mobile ընկերությունը: Խոսքը կինոժապավենի ձևաչափի մասին է, որը 1965 թվականին առաջարկել էր Kodak ընկերությունը:









































