Բրիտանացի հայտնի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը ցուցադրել է, թե ինչպես է պատրաստվում ինքնաթիռով ուղևորությանը, հաղորդում է BuzzFeed-ը։
Քեմփբելը տեսագրություն է հրապարակել, որում խոնավ անձեռոցիկով մաքրում է ինքնաթիռի բիզնես դասի նստարանը և խցիկի առաստաղը։ Դրանից հետո նա փոխում է նստարանի կտորը վառ վարդագույնով, ապա աթոռների գրպանում դնում իրեն անհրաժեշտ իրերը։
Վերջին փուլը կոսմետիկ միջոցներից օգտվելն է։ Նրա խոսքով՝ օդում շպարվելը խոնավեցնում է մաշկը։ Դրանից հետո սուպերմոդելը դեմքի ստորին հատվածը ծածկող դիմակ է կրում։










































