Ավստրալացի մի խումբ անչափահասներ՝ 12-ամյա տղայի գլխավորությամբ, ավտոմեքենա են առևանգել և սարսափելի վթարի ենթարկվել, որը տեղի է ունեցել Կիրվան քաղաքի մոտ: Կորցնելով կառավարումը՝ երիտասարդ վարորդը՝ ուղևորների հետ, որոնցից ամենամեծը եղել է 16 տարեկան, բախվել է բենզատարի: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Տեսախցիկը ֆիքսել է ավտովթարը: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր չկան: Վթարից անմիջապես հետո ավտոմեքենայից դուրս են եկել ուղևորները: Ավելի ուշ պարզվել է, որ անչափահաս գողերը թաքնվել են դեպքի վայրից՝ մեքենայում թողնելով իրենց վիրավոր ընկերոջը:
Հավանական հետապնդումից թաքնվելով մոտակա այգում՝ երիտասարդները հարձակվել են անցորդի վրա՝ փորձելով առևանգել նրա ավտոմեքենան: Տղամարդը թեթև վնասվածքներ է ստացել: Անհայտ պատճառով նոր գողությունը չի հաջողվել իրագործել: Ոստիկանությունը ձերբակալել է նրանց:
Երիտասարդների դեմ առաջադրվել է տրանսպորտային միջոց գողանալու, մարդու վրա հարձակվելու մեղադրանք: Խմբի կազմում եղել է երկու աղջիկ՝ 15, 16 տարեկան:









































