Միջատների շատ տեսակներ էվոլյուցիայի ընթացքում զարգացրել են տարբեր պաշտպանական մեխանիզմներ, այդ թվում՝ տեսողական կերպով շրջակա միջավայրին ձուլվելու ունակություն: Օրինակ՝ Phasmatodea միջատները բույսի են նմանվել: Պաշտպանության այդ տեսակի մասին քիչ բան է հայտնի բրածոների թվաքանակի սղության պատճառով: Այս մասին հայտնում է PLoS ONE ամսագիրը:
Որոշ ժամանակ առաջ հնէաբաններին հաջողվել է նկատել միջատների երեք բրածո նմուշներ: Հայտնագործությունն արվել է Ներքին Մոնղոլիայում: Պարզվել է, որ միջատների այդ հնագույն տեսակներն ունեցել են ադապտացիոն հնարավորություններ:
Այդ միջատները կարողացել են ժամանակակից կենդանիների նախնիներին խաբել դեռևս 126 մլն տարի առաջ՝ նմանվելով ճյուղերի կամ տերևների:
Ավելի վաղ կարծիք կար, որ ադապտացիոն մեխանիզմը զարգացել է մոտ 100 մլն տարի առաջ՝ ծաղիկների մեծ թվով տեսակների ի հայտ գալուն զուգահեռ:













































