ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները համաշխարհային թատերաբեմում անկանխատեսելի են, ծայրահեղ և սպառնում են ԱՄՆ-ի շահերին, ինչպես նաև ժողովրդավարությանը ողջ աշխարհում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ գրում է news.liga.net-ը:
Որպես նախագահի թեկնածու՝ նա խոստացել է պայքարել ավտորիտարիզմի և գլոբալ անկայունության դեմ:
Բայդենը մեղադրել է Թրամփին Փարիզի կլիմայական պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելու, Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու, ինչպես նաև տրանս-խաղաղօվկիանոսյան առևտրի համաձայնագրից դուրս գալու համար։ Նա նաև քննադատել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ Թրամփի հայտարարությունները՝ ասելով, որ Թրամփի պատճառով ԱՄՆ-ը հրաժարվել է աշխարհում իր ղեկավար դերից։