Նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները «Ռենկո» ընկերության ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում, այսօր Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Ռենկո» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին։
«Սա մեր ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում, սա մեր ամենամեծ ներդրումն է լինելու Հայաստանում՝ չնայած, որ արդեն 20 տարի է, որ գործունեություն ենք ծավալում Հայաստանում։ Մենք այսօր հպարտությամբ ենք խոսում այս նախագծի մասին», – ասաց Ջովանինին։