Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ճակատներն աշնա՞նն են հաշվում. հեղափոխությունն ունի մեկ պարտություն

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Երևան կատարած ընդհանուր առմամբ տպավորիչ այցի շրջանակում տեղ գտավ հատկանշական մի դրվագ: Երբ Հայաստանի վարչապետ Տուսկն ու ԵԽ նախագահը քայլում էին Երևանի փողոցներով, նրանց որոշ հատվածներում ««ուղեկցեց» Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքն ու վանկարկումները վարչապետ Փաշինյանի հասցեին: Հասկանալի է, այսպես ասած՝ բացասական վանկարկումները: Այս առաջին հայացքից անտուրաժային դրվագը կամ հատվածը, իրականում պարունակում է կամ արտահայտում, թերևս, բավականին խորքային շերտեր, որ առկա են Հայաստանում ներհասարակական գործընթացներում և ներքաղաքական տրամաբանության անկյուններում: Հազիվ թե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կամ աջակիցները անեին այսպես ասած՝ ինքնաբուխ հավաք: Առավել ևս, որ նրանք թերևս տեղյակ էին Փաշինյանի և Տուսկի զբոսանքի հանգամանքից: Ի դեպ, դա ինքնին արդեն հետաքրքիր հանգամանք է՝ տեղեկացվածությունը:

Ըստ այդմ, հավաքը երկրորդ նախագահի, այսպես ասած, դիրքային դիտակետից ուներ, թերևս, երկու նպատակ՝ մի կողմից ձայնը հասցնել ԵԽ նախագահ Տուսկին, մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետին նրա մոտ դնել վատ վիճակի մեջ և առնվազն նյարդայնացնել: Հաջողվե՞լ է այդ նպատակներից որևէ մեկը: Առաջին մասով, թերևս, ոչ: Բանն այն է, որ հեռացող Դոնալդ Տուսկին կամ նրա ուղեկիցներին ներկայումս քիչ է հետաքրքրում Ռոբերտ Քոչարյանը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ հեռացող են, այլ որովհետև ունեն ներեվրոպական ահռելի խնդիրներ: Ի դեպ, այդ իմաստով Հայաստանի հասցեին արվող ջերմ հայտարարությունների մի զգալի մասն էլ պայմանավորված է թերևս նրանով, որ այդպիսով Եվրամիությունը փորձում է այսպես ասած՝ բարոյական աջակցություն ցույց տալ Հայաստանին՝ հեղափոխությունից հետո, և դրանով որոշակիորեն արդարացնել նյութական աջակցության շոշափելի ավելացման բացակայությունը: Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի նախագահը արձանագրում է, որ վարչապետ Փաշինյանը, օրինակ, չի խորշում իր դեմ բողոքի վանկարկումների պարագայում զբոսնել եվրոպացի բարձրաստիճան հյուրի հետ այդ տարածքում, լսել իր հասցեին աղմկոտ վանկարկումները: Չէ՞ որ Փաշինյանը կարող էր այսպես ասած՝ փոխել երթուղին, կամ պլաններն ընդհանրապես:

Ըստ այդմ, այդ առումով էլ Քոչարյանի աջակիցների բողոքը, թերևս, չարդարացրեց իրեն: Այլ հարց է այն, թե ինչ է կատարվում այդ ընթացքում վարչապետի տրամադրության հետ, այսպես ասած, ոչ առերևույթ: Սա, իհարկե, չափել հնարավոր չէ, բայց մյուս կողմից առայժմ բավականին հստակ է, որ նա ձեռնպահ է մնում նախկին իշխող համակարգի հակաքարոզչության դեմ, այսպես ասած, ռեպրեսիվ արձագանքներից՝ հատկապես նկատի ունենալով այն, որ այդ քարոզչությունը ուղղակի շատ դեպքերում անցնում է անգամ պետության անվտանգության սահմանները:

Միաժամանակ նկատելի է, որ այդ առումով կա որոշակի հոգեբանական ճնշում և ամենևին ոչ միայն երկրորդ նախագահի աջակիցներից կամ քարոզչական շրջանակներից: Բանն այն է, որ կա նաև ճնշում շրջանակներից, որոնք գտնվում են թավիշը գիլյոտինով փոխարինելու պերմանենտ կոչերի կամ պնդումների ռեժիմում: Դժվար է ասել՝ այդ շրջանակներում կա՞ն նախկին իշխանության համակարգից գործուղված կամ պատվիրակված սուբյեկտներ, որոնք, այսպես ասած, «հեղափոխության անունից» են բանեցնում հոգեբանական ճնշումը, այդպիսով բացելով դրա երկրորդ ճակատ: Սակայն այն, որ դա խաղ է՝ հօգուտ նախկին իշխող համակարգի՝ կամա թե ակամա, թերևս անկասկած է: Որովհետև Հայաստանում հեղափոխության ուժն ու հաջողությունը հենց բռնության մերժումն էր, որպես գործողությունների շարժիչ գաղափար: Ընդ որում, թավիշ ասվածը գործնականում շատ է ենթարկվում մանիպուլյացիայի, որովհետև հարկ եղած դեպքում իշխանությունը գործածում է նաև ուժային գործիքներ, սակայն հասունացնելով դրանց լայն, խորքային լեգիտիմությունը, ոչ միայն հռչակագրա-պաթետիկ: Ինչ վերաբերում է գիլյոտինին, ապա գործընթացի, զարգացումների շարժիչ գաղափար և, այսպես ասած, հաջողության ու կայունության պայման, գրավական կարգվելու դեպքում, այն ուղղակիորեն դնելու է հեղափոխության խորքային հաջողության գրավականների քայքայման հիմքը:

Ամենևին պատահական չէ, որ նախկին համակարգը մեծ հաշվով վարում է խաղ նոր իշխանության «նյարդերի» վրա, ոչ թե հանրության հետ աշխատանքի: Այդ իմաստով, ԵԽ նախագահ Տուսկի այցը իրողությունների խտացված դրսևորում էր, ու նաև այդ տեսանկյունից որոշակիորեն խոստումնալից, քանի որ, համենայնդեպս, այդ շրջանակում կառավարող ուժն աչքի ընկավ իրեն կառավարելու ճշգրիտ մարտավարությամբ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կարող է պարտվել, բայց միայն ինքն իրեն, ինքն իր առանցքին: Դա է պատճառը, որ ներկայումս արդեն առնվազն երկու ճակատով վարվում է հեղափոխության ոչ բռնի առանցքից շեղելու և, ըստ այդմ, հեղափոխությունը «զինաթափելու» առնվազն երկճակատ քաղաքականություն: Զարմանալի չի լինի, եթե աշնանն արդեն երրորդն էլ բացեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում