ԱՄՆ-ում ռազմական տրիբունալը բրիգադային գեներալ Ջեֆրի Սինքլերին տուգանել է 20 հազար դոլարով՝ իրեն ենթակա կանանց հետ ոչ պատշաճ հարաբերությունների համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Աֆղանստանում ծառայած 51-ամյա գեներալն ԱՄՆ-ում ամենաբարձրաստիճան զինվորականն է, ով հայտնվել է ռազմական տրիբունալում՝ սեռական բնույթի իրավախախտումների մեղադրանքով:
Սինքլերի ենթականերից մի կապիտան կին նրան մեղադրել է իր հետ բռնի կերպով սեռական կապերի և իր ընտանիքին սպանելու սպառնալիքների մեջ: Գեներալն ինքը խոստովանել է, որ երկար տարիներ այդ կնոջ հետ սեռական հարաբերություններ է ունեցել, ինչն արգելված է ամերիկյան կանոնադրությամբ:









































