Saturday, 27 06 2026
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում

Ստորագրահավաքը՝ խաբեությամբ. Ուզո՞ւմ ես Գագիկ Ծառուկյանը դառնա Արցախի նախագահ՝ ստորագրիր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս է՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Սամվել Բաբայանն Արցախում ստորագրահավաք է անում, որպեսզի դիմի խորհրդարանին Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով: Մասնավորապես քաղաքացիության նորմի փոփոխմամբ ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրելու և ընտրվելու իրավունք կտրվի Արցախի նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում, և Սամվել Բաբայանն էլ կկարողանա իր թեկնածությունը ներկայացնել։

Նախաձեռնող խումբն առաջարկում է 10 տարվա քաղաքացիության փոխարեն սահմանել, որ նախագահի թեկնածու կարող է լինել «Վերջին 10 տարում ԱՀ և կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 3 տարում Արցախի Հանրապետությունում և կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր ոք», միայն այս փոփոխությունից հետո Սամվել Բաբայանը կկարողանա առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում։

Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ ստորագրահավաքն անցնում է խախտումներով, դրանց հայաստանյան անձնագրերով քաղաքացիներ են մասնակցում, երբեմն մի համայնքում ստորագրած մարդիկ ստորագրում են նաև այլ համայնքներում:

https://www.1in.am/assets/uploads/2017/12/%5E41A8E6DD04DB4EA05AB1DF516D81AF5F83F0BA76B25E87C430%5Epimgpsh_fullsize_distr.jpg

Ինչպես նաև ստորագրահավաքի մասնակիցները երբեմն չեն պատկերացնում, թե ինչի համար են ստորագրում։ Անգամ լուրեր կային, որ տարեց մարդիկ մտածում են, թե թոշակներն ու սոցիալական նպաստները բարձրացվելու համար է ստորագրահավաքը և այլն։

Համացանցի արցախյան խմբերում արդեն մի քանի օր է՝ մի տեսահոլովակ է պտտվում, որտեղ արցախցի կինն ու տղամարդը պատմում են, թե ինչպես են Սամվել Բաբայանի մարդիկ իրենց ներկայացրել, թե ստորագրում են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը դառնա Արցախի նախագահ և Արցախն ու Հայաստանը միացնի իրար։

Արցախի բնակչուհի Ռոզա Մղդեսյանը պատմում է․«Երեկ եկել են մեր տուն են մտել, ասել են՝ ընտրության համար, որ Գագիկ Ծառուկյանը պտի գա, ստեղ նախագահ եղնի, Հայաստանն ու Ղարաբաղը միանան իրար, ես հարգելով Գագիկ Ծառուկյանին՝ համաձայնվեցի, ես չգիտեի, որ ուրիշ բանի համար են վերցնում»։

Image result for Գագիկ Ծառուկյան

Կինը իր ուրախությունը երեկոյան կիսել է որդու հետ, թե Ծառուկյանը շուտով իրենց նախագահն է դառնալու, որդին հիասթափեցրել է․«Ասեց՝ դա Ծառուկյանի համար չի, հիմա ես կխնդրեմ, որ իմ գրածը համարեք անվավեր, որ ես համաձայն չեմ»։

Տեսանյութի մեկ այլ հերոս էլ 30 հազար գումար է ստացել․«Ես հետո իմացա, որ իրենք ինձ խաբել են, ուրիշ բանի համար են հավաքել, չեմ ասում՝ ինչի, բայց թող մեզ չխաբեն, մենք ուզում ենք խաղաղ, հանգիստ ապրենք»։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ամենաանցողիկ թեկնածուներից մեկի՝ Արայիկ Հարությունյանի դեմ է Սամվել Բաբայանի պայքարը։ Օրերս Բաբայանը հայկական հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ «Ամբողջ Ղարաբաղը գլխի վրա էլ կանգնի, Արայիկ Հարությունյանը նախագահ չի լինելու»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում