Իրանը շարունակում է հետևել միջուկային ոլորտում իր գործունեության սահմանափակումներին՝ համաձայն նախորդ տարի ձեռք բերված համաձայնագրի: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով ԱԷՄԳ-ի ամենամսյա զեկույցը:
Գերատեսչությունը հաստատել է, որ Իրանը հրաժարվել է մինչև 20 տոկոս ուրանի հարստացումից և շարունակում է արդեն հարստացված հումքի մակարդակի իջեցման շուրջ աշխատանքները:
«Իրանն ապահովում է ամենօրյա հասանելիությունը Ֆորդուի և Նատանզեուի հարստացման ձեռնարկություններ»,- ասվում է փաստաթղթում:











































