BMW-ն մինչև 2017թ-ը կթողարկի սպորտային կրոսովեր, որը կկոչվի BMW X2 և կդառնա տեխնիկական երկվորյակ մոդելը: Այն կստանա ավելի սպորտային դիզայն, լիաքարշակ համակարգ` արդեն ստանդարտ կոմպլեկտացիայով:
BMW-ի կրոսովերների շարքի հավանական համալրման մասին հաղորդել է Bimmerpost պորտալի օգտատերը վկայակոչելով իր աղբյուրներին:
Օգտատերի վկայությամբ` նոր կրոսովերը կարող է ստանալ ինչպես հինգ, այնպես էլ երեք դռնանի թափք: Որպես հարթակ կօգտագործվի BMW X1-ի հաջորդ սերնդի տեխնոլոգիական բազան:








































