ԱՄՆ-ն հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի Օրմուզի նեղուցում բրիտանական նավերի նկատմամբ Իրանի գործողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ իրանական կողմը սպառնալիք է ստեղծում նավագնացության համար, ինչպես նաև սկսում ազդել համաշխարհային տնտեսության վրա, ուստի պետք է որևէ բան ձեռնարկել։
«Բոլոր երկրները պարտավոր են պաշտպանել ու պահպանել համաշխարհային բարգավաճման այդ հիմքը»,-ընդգծել է Ուրբանը։









































