Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը ցանկալի արդյունքների չի հասել Ատոմային Էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հատուկ նստաշրջանում իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) այմանների կատարման հարցով: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը։
Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում Էր արտահերթ նիստ հրավիրել Իրանի կողմից ԳՀՀՊ-ի կատարման հարցի վերաբերյալ, սակյան երկրների մեծ մասը չի պաշտպանել այդ առաջարկությունը: «Երկրները միահամուռ կերով դատապարտել են ԱՄՆ-ի դուրս գալը ԳՀՀՊ-ից եւ նշել, որ նման հանդիպումը վայր չԷ համաձայնագրի դրույթների քննարկման համար: Այդ հարցը պետք Է լուծվի «5+1» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներ + Գերմաիա -ծանոթ. խմբ.) խմբի նիստում»,- պարզաբանել Է նա:
Իրանի ներկայացուցիչը նաեւ հայտարարել Է, որ «ԱՄՆ-ը հատուկ նստաշրջանում հայտնվել Է մեկուսացման մեջ եւ չի կարողացել ստանալ այն, ինչին ձգտել Է»:
«Միացյալ Նահանգները մտադրվել Էր այս հանդիպումն օգտագործել իր քաղաքական շահերն առաջ տանելու, Իրանին հակազդելու համար, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց»,- ասել Է Քազեմ Ղարիբ Աբադին: