«Վերջին խոսակցության ժամանակ իմ որդին ինձ ասել է, որ ինքը ավելի մտերիմ է եղել Հրաչյա Սարգսյանի հետ, նա նաև շեշտել է, որ Ռուսաստանից եկած զինվոր է, բայց այսօր…»,-այսօր Տավուշի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստին հուզված նշեց տուժողի իրավահաջորդ Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, այն բանից հետո, երբ ընթերցվեց, որ մյուս տուժող Հրաչյա Սարգսյանը թեև դեպքից ոչինչ չի հիշում, սակայն հիշում է, որ մտերիմ է եղել ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի հետ: Լուիզա Ստեփանյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է Հրաչյան հիշել Դավիթին, իսկ իր որդուն՝ ոչ:
Մայրը խնդրեց, որ մյուս տուժողի ներկայացուցիչը նույնպես ներկայանա դատարան, պատասխանի իր մի քանի հարցերին.
«Նրա ծնողը այստեղ պետք ներկայարանար: Հարգելի դատարան, եթե վիրավորը չի կարող գալ, արդյո՞ք ծնողը չպետք է ներկայանար, ես նրան մի քանի հարց ունեի»,- ասաց Լուիզա Ստեփանյանը, ապա դիմեց Դավիթին՝ դու դեռ մամա ջան էլ կհիշես:
Այսօր ամբողջ դատական նիստի ընթացքում Լյուքս Ստեփանյանի մայրը լաց էր լինում, հատկապես դեպքի զննության հետ կապված հատվածում: Նա պարբերաբար դիմում էր Դավիթին՝ ասելով. «Քո մայրն էլ պետք է զգա այս ցավը, ինչ ես եմ զգում»:
Ավելին՝ տեսանյութում:






































