Nirvana խմբի երկրպագուները սկսել են միջոցներ հավաքել Կուրտ Քոբեյնի տունը թանգարանի վերածելու համար, փոխանցում է The Guardian-ը:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 700 հազար դոլար հավաքել, հաշվել է այդ գաղափարի հեղինակ Ջեյմի Դանքլը: Հենց այդքան է անհրաժեշտ տունը գնելու և այն թանգարանի վերածելու համար:
Հիշեցնենք, որ Nirvana խմբի առաջնորդը ինքնասպան է եղել 1994 թ. 27 տարեկան հասակում, գրում է gazeta.ru-ն:







































