Tuesday, 23 06 2026
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ

Չի բացառվում՝ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք»-ը կողմ քվեարկի Սամվել Բաբայանի առաջարկին

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի շուրջ ծավալված իրադարձությունները շարունակում են մնալ Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում։ Արցախի «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` քաղաքացիների` ստորագրահավաքի արդյունքում ներկայացրած առաջարկը պետք է քննարկվի խորհրդարանի հերթական նիստերում՝ երկու ընթերցմամբ, այդ ընթացքում պետք է ուղարկվի Գերագույն դատարան սահմանադրականությունը որոշելու համար: Իսկ Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը պատկանում է Սամվել Բաբայանի հիմնական մրցակցին՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, ուստի, շատերի կարծիքով՝ դժվար չէ կանխատեսել, թե այն խորհրդարանում ինչ ճակատագիր կունենա։

«Ազատ հայրենիք» կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ իրենք դիրքորոշում չունեն։

Ավելին՝ Պողոսյանը շեշտեց, որ չի բացառվում, որ «Ազատ հայրենիք»-ը կարող է կողմ քվեարկել. «Մենք ասել ենք, որ օրենքի շրջանակներում իրականացվող ցանկացած նախաձեռնություն մենք ընդունում ենք և որևէ խնդիր չենք տեսնում։ Ինչ վերաբերում է կոնկրետ ստորագրահավաքի հետ կապված մեր դիրքորոշմանը՝ դեռ վաղ է այդ մասին խոսելը, սահմանված ժամկետը չի ավարտվել, այսինքն՝ ԿԸՀ չի ուղարկվել։ Պետք է ԿԸՀ-ն եզրակացություն տա, հետո գա խորհրդարան, հետո Գերագույն դատարանը պետք է որոշի դրա սահմանադրականությունը։ Այս պահին մենք դեռ քննարկում չենք ունեցել»։

Վահրամ Պողոսյանն ասաց՝ տեղին չեն այն շահարկումները, թե «Ազատ հայրենիք»-ը միտված է տապալելու այդ գործընթացը. «Ասեմ ավելին՝ եթե հասնի խորհրդարան, չեմ բացառում, որ կարող է կողմ քվեարկենք։ Երբ հասնի խորհրդարան՝ այդ ժամանակ ավելի հստակ դիրքորոշում կհայտնենք, ամեն ինչ կախված կլինի իրադարձությունների ընթացքից»։

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ևս միանշանակ կարծիք չունի այս ստորագրահավաքի հետ կապված։ Նա նշել է, որ անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին, այն դեպքում, երբ առհասարակ, առաջադրվելու իրավունքը ծագում է ընտրելու իրավունքից հետո: Իսկ Սամվել Բաբայանը, ինչպես հայտնի է, բարձրացնում է հենց իր ընտրվելու հարցը և, փաստորեն, կոնկրետ իր առաջադրումը հնարավոր դարձնելու համար առաջարկում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Բայց այստեղ կա մի ուշագրավ հանգամանք ևս՝ եթե Սամվել Բաբայանին հաջողվի իրականացնել այդ փոփոխությունները՝ ակնհայտորեն ճանապարհ է բացվում նաև այլ գործիչների համար։

Արցախում և Հայաստանում՝ քաղաքական շրջանակներում, այս կոնտեքստում քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի անունը, որի առաջադրումը Արցախի գործող Սահմանադրությամբ ևս բացառվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում