Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գևորգ Նարինյանին, Արմեն Բեկթաշյանին դատավորներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի մարտի 7-ի եզրակացությունները` որոշում եմ.
1. Գևորգ Նարինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները.
2. Արմեն Բեկթաշյանին նշանակել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:







































