«Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չունի հակաիսպանական դրսևորումներ:
«Մոուրինյոն աշխատասեր անձնավորություն է: Նա թիմի շահերը վեր է դասում մնացյալ ամեն ինչից և նվաճում է տիտղոսներ բոլոր այն տեղերում, որտեղ աշխատում է. դա տպավորիչ է:
Ժոզեն ու նրա մարզչական թիմը լավ հիշողություններ ունեն` կապված Իսպանիայում անցկացրած աշխատանքային ժամանակահատվածի հետ: Մոուրինյոն Իսպանիայում շատ բաների է հասել, արձանագրել է տարբեր ռեկորդներ: Իհարկե, նա իսպանացիների դեմ ոչինչ չունի»,- ասել է Տորեսը:









































