Ղրիմի բնակիչներին ռուսական անձնագրեր հանձնում են անվճար: Այս մասին հաղորդում է Ղրիմի ՆԳՆ մամլո ծառայությունը:
«Տեղեկացնում ենք այն մասին, որ Ղրիմի Հանրապետության բնակիչներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անձնագրեր տրամադրվում են անվճար հիմքով»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ռուսաստանը և Ղրիմը ստորագրել են ինքնավարությունը և Սևաստոպոլը ՌԴ կազմում ընդգրկելու մասին պայմանագիր:











































