ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին: Նա նշել է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Վարդանյանն ասել է, որ իրանցի գործընկերները փաստել են՝ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել:
Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, չի կարող ասել, որ հարյուր տոկոսով այդ տատանումները եկել են իրանական էներգահամակարգից: Նա խոստացել է՝ կստեղծվի աշխատանքային խումբ, պատճառներն ու մեղավորները կբացահայտվեն: