Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Սուրեն Պապիկյանը այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի գործարան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան:

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գործարանի գործադիր տնօրեն Եվգենի Վայցեհովիչը նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացրել է գործարանի պատմությունը և ընկերության ներկայիս գործունեությունը։ Նախարարին տեղեկացվել է, որ գործարանը գործում է 1953 թ-ից։ 2018թ․ ավարտվել է գերմանական փորձի հիման վրա կառուցվող անգարի՝ ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման շինության շինարարությունը, և գործարանը տեղափոխվել է Մինսկի ազգային օդանավակայանի տարածք։

Շրջայցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ավիացիոն տեխնիկայի վերանորոգման տեխնոլոգիաներին, ավիացիոն շարժիչների և սարքավորումների արդիականացման հնարավորություններին, ուսումնասիրել է սպասարկվող ինքնաթիռների վնասված մասերի և սրահների վերանորոգման աշխատանքները։

Նախարարի հարցին, թե ինչ տեսակի օդանավեր է սպասարկում ընկերությունը, գործադիր տնօրենը հայտնել է, որ այն ներկայումս հանդիսանում է ԱՊՀ և հետխորհրդային տարածքի երկրներում Як-40, Як-42, Як-52, Ту-134 ինքնաթիռների վերանորոգման, արդիականացման ծառայություններ մատուցող և տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունների առաջատարը և միտված է գործունեության հետագա ընդլայնմամբ սպասարկել ինչպես նշյալ երկրների, այնպես էլ արևմտյան ավիաընկերությունների օդանավեր։

Նշվել է նաև, որ գործարանի տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան ևս մեկ շինություն, որտեղ անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում հնարավոր կլինի ներկել ինքնաթիռի արտաքին երեսը և արդիականացնել օդանավերի սրահները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում