Այսօր՝ հուլիսի 10-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հարցը քննարկելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, հայտարարեց. «Ի՞նչ ենք անում՝ գրասենյակն ենք առանձնացնում, որ ավելի էֆեկտիվ աշխատի: Եթե չիմանաս՝ ինչի մասին է խոսքը և լսես միայն պարոն Մարուքյանի «էդ ի՞նչ եք անում» արտահայտությունը, կստեղծվի ինչ-որ շատ վատ բան անելու տպավորություն»:
Նրա խոսքով՝ 25 տարեկանի շեմը որոշակի օրենքներում գործում է՝ իր բացասական հետևանքներով. «Է, մի օրենք ընդունեք, որ 40 տարեկանից բարձրը պատգամավոր լինելու իրավունք չունի, ձեր դուրը կգա՞»:
Մանրամասները՝ տեսանյութում: