Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվածը սուբուտեքս էր

Օրեր տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության մասին հերթական օպերատիվ տվյալները ստացան։

Ըստ տեղեկությունների ՝ Երևանում ապրող 47-ամյա մի տղամարդ ապօրինի թմրամիջոց էր իրացնում, մասնավորապես՝ սուբուտեքս։ Տղամարդը վերցվեց ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Կազմակերպվեցին դարանակալումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետևեցին նրա շարժին։

Հուլիսի 4-ին էլ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ, տղամարդուն, մեքենայով հանդերձ, մայրաքաղաքի Երզնկյան փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «B8» գրառմամբ սուբուտեքսի երեք հաբ, որոնք փաթեթավորվեցին՝ հետագա գործողությունների համար։

Տարածքային նախաքննական մարմնում հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա բնակարանը։ Իրավապահները հայտնաբերեցին սուբուտեքսի նմանվող հաբեր, դեղնականաչավուն զանգված և օգտագործված ներարկիչներ։ 47-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։

Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Շուտով ոստիկանների տեսադաշտում հայտնվեցին անձինք, որոնք, ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածից թմրամիջոց էին գնել։ Արդյունքում՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կասկածանքով բերման ենթարկվեցին 46-ամյա երկու տղամարդ, որոնք Երևանի բնակիչներ են։ Նրանց անձնական խուզարկությամբ ևս թմրամիջոցներ հայտնաբերվեցին։ Մեկի մոտից հաբի կտորներ, մյուսի՝ սպիտակավուն հեղուկով ներարկիչ։ Նրանց հայտնածով և՛ հաբի կտորները, և՛ հեղուկը սուբուտեքս են։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում