Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը կարծում է, որ համաշխարհային 6 տերությունների հետ միջուկային բանակցությունները, որոնք կայացել են Վիեննայում, անցել են չափազանց հաջող: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նախարարը հավելել է, որ մասնակիցների դիրքորոշումներում տարբերությունների մասին խոսելու համար ինքը պետք է նախ մանրամասն վերլուծի բանակցությունների արձանագրությունները:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նույնպես բանակցությունները կառուցողական էր անվանել:







































