Փարիզի հանրահայտ զբոսաշրջային վայրերից մեկը՝ Սակրե Կյոր բազիլիկան, բարբարոսների կողմից պատվել է գրաֆիտիներով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Անհայտ անձինք բազիլիկայի մուտքի մոտ թողել են «Գրողը տանի զբոսաշրջությունը» գրությունը: Մուտքի մոտ հայտնվել են նաև սևով ու կարմիրով գրված հակակղերական և հակակառավարական կարգախոսներ:
Վայրագության փաստով անցկացվում է հետաքննություն:
Բազիլիկան կառուցվել է 1875-1914 թվականներին՝ Մոնմարտր բլրի վրա:















































