Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Արցախում չի կարող լինել Քոչարյանական, կամ Սարգսյանական ստանդարտներով ընտրություններ․ ինչպես կդիրքավորվի Երևանը

ԼՂՀ ԱԱԾ-ի մամուլի ծառայությունը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնվորապես նշվել է. «Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան: Սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և վերլուծաբան Աղասի Մարգարյանը: Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Արցախում որոշ զարգացումներ մտահոգիչ են:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Արցախի ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեքստը միանգամայն բխում է Արցախի Սահմանադրությունից, օրենքներից և տրամաբանությունից. «Այլ բան է, թե սա ինչ դրսևորումներ կստանա գործնականում, դա արդեն ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է ընտրությունների արդարությանը, ազատությանը, ապա դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, Արցախում 2020թ. չեն կարող լինել սերժսարգսյանական, ռոբերտքոչարյանական կամ հեյդարալիևյան ստանդարտներով ընտրություններ, և Հայաստանն էլ իր օգնությունը պետք է ցուցաբերի, եթե արցախցիները դրա կարիքը զգան… Հասարակության առավել բարձր կոնսոլիդացիան ապահովվում է բացառապես ազատ, թափանցիկ, ազնիվ, կասկած չհարուցող ընտրություններով: Եթե սա է նկատի առնվելու գործնականում այս հայտարարության մեջ, ապա ես կողջունեմ»: Քաղաքագետը նաև ընդգծեց, որ 2020թ. ընտրական ցիկլը Արցախի համար ունի ռազմավարական նշանակություն:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կարծիք կա, թե այս հայտարարության հիմնական հասցեատերը Սամվել Բաբայանն է, Բորիս Նավասարդյանը նշեց, որ չի բացառում, բայց ենթադրում է, որ միայն նրան չի վերաբերում. «Անկախ նրանից ենթատեքստ կա, թե ոչ, մարդիկ դա տեսնելու են: Արցախի իշխանությունն ասոցացվում է նախկին իշխանության հետ, իսկ եթե շարունակենք ընկալումների այդ գիծը, ենթադրվում է, որ ընտրությունները կարող են անցնել հին ոճով, և դրա հետ կապված մտահոգություններ ունեն մարդիկ:

Հասկանալի է նաև, որ Արցախում քաղաքական ոլորտում լուրջ փոփոխությունների կարող են հասնել այն քաղաքական ուժերը, որոնք այսօր իշխանական լծակների չեն տիրապետում, միայն կտրուկ գործողությունների միջոցով կարող են հասնել դրան, և շատ կարևոր է, որ այդ կտրուկ փոփոխությունների ցանկությունը չանցնի օրինականության սահմանները: Այդ առումով ուղերձը պարզ է և ընդունելի, բայց հանկարծ դրա տակ չլինի ուժային միջոցների և իշխանական լծակների չարաշահում»: Բ. Նավասարդյանի կարծիքով՝ կարևոր է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ դիտորդական առաքելություններ ներգրավվեն, և Հայաստանը նույնպես պետք է մասնակցի այդ գործին, ամեն ինչ անի, որ հնարավորոինս շատ միջազգային դիտորդներ լինեն:

«Չի բացառվում, որ այս հայտարարությունը կարող է վերաբերել նաև «Սասնա ծռերին»: Պետք է կազմակերպվեն այնպիսի ընտրություններ, որոնք կասկածի տեղիք չտան… Ընտրությունների լեգիտիմությունը կարևորագույն խնդիր է»,- նշեց Բ. Նավասարդյանը:

Աղասի Մարգարյանի դիտարկմամբ՝ ընտրություններից առաջ Արցախում ընթացող այս պրոցեսները այսպես թե այնպես լինելու էին, բայց չէին լինի հրապարակային. «Հայաստանյան նախորդ վարչակարգը եղել է կուլիսային, թավշյա հեղափոխությունից հետո շատ բան կուլիսներից դուրս է եկել հրապարակ, և տեսնում ենք ակտիվ փոխհրաձգություն տարբեր քաղաքական վերադասավորումների մեջ…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում