Այսօր՝ մարտի 20-ին, Եվրախորհրդարանի միջազգային առևտրի հարցերով կոմիտեն կողմ է քվեարկել, որպեսզի ԵՄ-ն առևտրային արտոնություններ սահմանի Ուկրաինայի համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամլո ծառայության ներկայացուցչին:
«Խորհրդարանականներն առաջարկում են չեղյալ հայտարարել 98% մաքսատուրքերի գործողությունը, որոնք վճարում են ուկրաինացի արտահանողները ԵՄ սահմաններին: Այս միակողմանի միջոցը կխթանի Ուկրաինայի տնտեսության աճին, իսկ երկրի արտադրողները և արտահանողները տարեկան կխնայեն մինչև 487 միլիոն եվրո»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այժմ համապատասխան որոշումը պետք է հաստատի Եվրախորհրդարանը:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ ԵՄ-ն արդեն մի քանի շաբաթից կսկսի առևտրային արտոնություններ կիրառել Ուկրաինայի համար:









































