Երևանում արձանագրվել է ընտանեկան բռնության հերթական դեպքը, որի տուժողն այս անգամ զոքանչն է։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ոստիկանությունում ահազանգ է ստացվել՝ Ավանում մի կնոջ պատճառված մարմնական վնասվածքների մասին։ Պարզվել է, որ նրան ծեծել է փեսան՝ աղջկա ամուսինը։
Իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փեսան հարձակվել է կնոջ մոր վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին։
Փորձագետների եզրակացությամբ՝ կնոջը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում










































