Microsoft կորպորացիայի նախկին աշխատակցի դեմ առաջադրվել է կոմերցիոն գաղտնիքի բացահայտման մեղադրանք: Նա գաղտնիքը հայտնել էր ֆրանսիացի բլոգերի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ռուսաստանի քաղաքացի Ալեքս Կիբկալոն, որը նախկինում աշխատել է Լիբանանում և Ռուսաստանում Microsoft-ի մասնաճյուղերում, ընկերության ներկայացուցիչներին խոստովանել է, որ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել անհայտ ֆրանսիացի բլոգերին:
Այդ բլոգերը համացանցային հասարակությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ սկսեց Windows-ի նոր օպերացիոն համակարգերի «սքրինշոթեր» տեղադրել մինչև դրանց պաշտոնական թողարկումը: Նա թաքցրել է իր ինքնությունը՝ հաստատելով, որ ցանց է դուրս գալիս Քվեբեկից:









































