Ալկոհոլ արտադրողին պատրաստվում են տուգանել:
ԱՄՆ Կենտուկի նահանգի Jim Beam պահեստում բռնկված հրդեհի հետևանքով վիսկին լցվել է գետը, ինչի հետևանքով ձկների զանգվածային անկում է գրանցվել, հաղորդում է Courier Journal տեղական պարբերականը: Այսպիսով, վիսկին հայտնվել է Կենտուկի և Գլենս-Քրիք գետերում: Դրա պատճառով ջրում թթվածնի մակարդակը նվազել է և ձկները սկսել են սատկել: Որքան է վիսկիի արտահոսքի հասցրած վնասը, դեռևս հայտնի չէ, բայց հազարավոր կենդանիներ են անկել: Նման տեսակետ ունեն նահանգի վայրի բնության պահպանության վարչությունում: Ջուրը կրկին թթվածնով հագեցնելու համար օդափոխության սարքեր են օգտագործվում:
Միևնույն ժամանակ, Կենտուկիի իշխանությունները շեշտել են, որ ձկների անկումը և վիսկի արտահոսքը վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար: Վիսկի արտադրողներին պատրաստվում են տուգանել շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար: Այժմ Կենտուկի գետում ալկոհոլային բիծը 28 կմ երկարություն ունի: Այն շարժվում է դեպի Օհայո գետ, որտեղ պետք է լուծվի:
Կենտուկիում, հուլիսի 2-ի երեկոյան, հրդեհ է բռնկվել Jim Beam վիսկի արտադրողի պահեստներում, որի արդյունքում ալկոհոլով լցված 45.000 տակառ է այրվել: Հրդեհը երկու պահեստներում շարունակվել է 8 ժամ: Պահեստներից մեկն ամբողջությամբ այրվել է:









































