Ֆրանսիայի հյուսիսային Կուրսել-Էպեյել քաղաքի քաղաքապետին զրկել են վարորդական իրավունքից այն բանից հետո, երբ նա իր մեքենայով 154 կմ/ժամ արագություն է զարգացրել:
Ոստիկանների կողմից ձերբակալված Ժան-Լուի Էնոնը իր արարքը պատճառաբանել է լվացումից հետո մեքենան արագ չորացնելու ցանկությամբ:
Քաղաքապետը հավանության է արժանացրել ոստիկանության աշխատակիցների գործողությունները՝ նշելով, որ օրենքները վերաբերում են բոլորին, այդ թվում՝ պաշտոնատար անձանց: Այս մասին հայտնում է Interfax-ը:











































