Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Որքա՞ն է այսօր ՄԻԵԴ-ում գտնվող գործերի գումարային հնարավոր փոխհատուցման ծավալը, և որո՞նք են այդ գործերը»,- արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Փախնախարարն ի պատասխան ասաց. «Այս պահի դրությամբ ՀՀ-ն ՄԻԵԴ կայացրած վճիռների հիման վրա հատուցել է մոտ 1 մլն 360 հազար եվրո՝ պահանջված 21,5 մլն-ից»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































