Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«ՄԻԵԴ-ում պարտություն կրած գործերի համար ՀՀ չինովնիկները պատասխանատվություն կրելո՞ւ են՝ բարձր օղակից մինչև ամենացածրը»,- արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա ընդգծեց, որ իր հարցը դինամիկան նվազեցնելու միտում ունի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































