«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հուլիսի12-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։
Մեր զրուցակիցն օրերս է վերադարձել Իրաքից, նշեց, որ կատարված վերջին փոփոխություններից մեծ ակնկալիքներ կան.«Ցավոք պետք է նշեմ, որ մեր դիվանագիտությունը մինչև 2018 թվականը թերացել է և Հայաստանի նշանակած դիվանագետները բիզնես նպատակներ են հետապնդել։ Ի ուրախություն մեզ՝ նոր դեսպան Հրաչ Փոլադյանը տաս ամիսների ընթացքում կատարել է ավելի շատ աշխատանք, քան արվել է 2000 թվականներից սկսած»։
Ըստ պատգամավորի՝ աշխարհում ոչ մի այլ երկրում եզդիներին ավելի լավ չեն վերաբերվում, քան Հայաստանում։ Նա հանդիպել է Իրաքում հանդիպել է եզդիական քաղաքական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոշ հարցերի շուրջ նախնական պայմանվորվածություններ են ձեռք բերվել.«Փախստական եզդիները ինձ խնդրանքով են դիմել, որ ՀՀ կառավարությունը իրենց երիտասարդներին այստեղ կրթության հնարավորություն ընձեռի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում










































