ՊՍԺ-ի և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդիսոն Կավանին հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Daily Star-ը: «Կարմիր սատանաներ»-ը պատրաստ էին շուրջ 80 մլն ֆունտ վճարել հարձակվողի տրանսֆերի դիմաց:
Ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկվել` շաբաթական 280 հազար ֆունտ աշխատավարձով: Կավանին իր որոշումը բացատրել է նրանով, որ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, իսկ «Յունայթեդ»-ն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով, հավանաբար, մրցաշարի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր չի նվաճի:
Ընթացիկ մրցաշրջանում Կավանին մասնակցել է 23 հանդիպումների Ֆրանսիայի առաջնության շրջանակներում, 14 գոլ է խփել և արդյունավետ 5 փոխանցում կատարել:









































