Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կանխատեսում է, որ Մոսկվայի հայացքն ուղղված է Ուկրաինայի սահմաններից դուրս, և Մոլդովան հաջորդ խոցելի տեղն է: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», այս մասին Սաակաշվիլին հայտարարել է FoxNews-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը-1in.am) իրականում ցանկանում է ոչնչացնել ցանկացած երկիր, որն առաջանում է որպես նոր ժողովրդավարություն»,-ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը ժողովրդավարություն է, իսկ Ուկրաինան մեծ հնարավորություն ունի դառնալու Եվրոպական ժողովրդավարություն, և Պուտինն ուղղակի չի ցանկանում շրջապատված լինել ժողովրդավարական պետություններով:
Վրաստանի նախկին նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը պետք է հայտարարեն Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման մասին:











































