Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ս-400-ները հասնում են Թուրքիա. ի՞նչ մտահոգություն պետք է ունենա Երևանը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամ» թերթը հարցազրույց է վարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հուլիսի 8-ին հայտարարել է, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերն արդեն բարձվում են ռազմական բեռնատար ինքնաթիռներ՝ Թուրքիա հասցնելու համար, ԱՄՆ-ն էլ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել։ Այս լարվածության պայմաններում ի՞նչ ռիսկեր կան՝ Արցախյան հակամարտության տեսանկյունից, և Ռուսաստանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ։

Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե որտեղից սկսվեց խնդիրը, և ինչու Ս-400-ի գործարքը տեղի ունեցավ։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վաղուց են լարվել, երբ խնդիրն այստեղ նույնիսկ ոչ այդքան՝ Թուրքիա-ԱՄՆ ծիրում է, քանի որ Թուրքիան և ԱՄՆ-ը դաշնակից են, նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ են, այլ հակասությունը սկսվեց այն ժամանակ, երբ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ, և «Ինջիռլիք» ռազմաօդային ուժերի կայանն օգտագործվեց Էրդողանի դեմ։ Իսկ այդտեղ ամերիկյան զորքն է տեղակայված։ Ավելին, այն ժամանակ այդ կայանից ինքնաթիռներ էին թռել, որոնք պետք է հարձակվեին այն հյուրանոցի վրա, որտեղ գտնվում էր Էրդողանը, և այստեղից սկսվեց ԱՄՆ-Թուրքիա, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-Թուրքիայի այսօրվա իշխանություն, իսկ եթե ավելի մանրամասնենք՝ ԱՄՆ-Էրդողան հակասությունը։ Եվ երբ Էրդողանը ներկայացրեց պահանջ, որպեսզի վերադարձնեն ԱՄՆ-ում գտնվող Գյուլենին, որը համարվում էր այդ հեղաշրջման կազմակերպիչը, ԱՄՆ-ը մերժեց, և սկիզբ դրվեց հակասության։

Ինչ վերաբերում է ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերին, ապա Թուրքիան այսօր հայտարարում է, որ ինքը դիմել է ԱՄՆ-ին, որպեսզի ձեռք բերի ամերիկյան համանման «Պատրիոտ» կոչվող համակարգը, բայց ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել հարմար պայմաններ, դրա համար թուրքերը Ռուսաստանից են գնում։ Սակայն այստեղ խորքային խնդիր կա, որ Անկարան մշտապես է դիմում նման շանտաժի։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան դիմում է Ռուսաստանին, վերջինս մասնակցում է սպառազինության համար հայտարարված մրցույթներին, բայց վերջին պահին, հասնելով իր նպատակին, որ ԱՄՆ-ը ստիպված իջեցնում է գինը, Թուրքիան վերցնում է ամերիկյանը։ Այս դեպքում դա չստացվեց, որովհետև այստեղ ԱՄՆ-ը շատ կոշտ դիրքորոշում ցուցաբերեց Թուրքիայի հանդեպ և չտրվեց այդ ճնշմանը, շանտաժին և չիջեցրեց համակարգերի գինը։

Image result for Ս-400 ՀՕՊ

Եվ այդ պատճառով կնքվեց Ս-400-ների մատակարարման ռուս-թուրքական գործարքը։ ԱՄՆ-ը այժմ պահանջում է, որպեսզի Թուրքիան հրաժարվի ռուսական այդ սպառազինությունը գնելուց, և սպառնում է, որ չի տրամադրի 100 հատ նորագույն F-35 ինքնաթիռները, որի դիմաց Թուրքիան արդեն նախնական գումար է վճարել։ Եվ հակասությունները խորանում են։ Այստեղ պետք է նշել, որ Թուրքիան, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, ՆԱՏՕ-ի անդամ, պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ հատուկ սրել է հարաբերությունները, որպեսզի հասնի իր նպատակներին, և մինչ օրս հաջողել էր։ Այստեղ նաև պետք է հաշվի առնենք Սիրիայի գործոնը, ինչը նույնպես Թուրքիային մղել է ՌԴ-ի հետ ունենալ ժամանակավոր շահեր։ Թուրքիան օգտագործում է այդ հակամարտությունը։ Ինքը մասնակից է հակաասադական, հակասիրիական դաշինքի, և երբ ԱՄՆ սկսեց իր նպատակին հասնելու համար գտագործել Սիրիայի քրդերին Բաշար Ասադի դեմ, ԱՄՆ-Թուրքիա հակասությունները կրկին խորացան, որովհետև Թուրքիայի համար այսօր թիվ մեկ ռազմական սպառնալիքը քրդերի գործոնն է և՛ Թուրքիայի ներսում, և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, և՛ Իրանում։

Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը համատեղ եկան համաձայնության, և նորից Թուրքիան օգտագործեց սա։ Հասկանալի է, որ Իրանն ու Ռուսաստանն ԱՄՆ հակառակորդներ են, իսկ Թուրքիան՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, համագործակցում է նրանց հետ։ Այս հակասություններն այժմ բերել են նրան, որ Թուրքիան ժամանակավոր օգտագործում է Ռուսաստանի գործոնը, Իրանի գործոնը և լուծում է իր հարցերը թե՛ գլոբալ առումով՝ ԱՄՆ-Թուքիա, ԱՄՆ-Արևմուտք ուղղությամբ, թե՛ Սիրիայում։

Իսկ Սիրիայում ո՞րն է Թուրքիայի շահը։ Նա ցանկանում է Իդլիբը, որտեղ թուրքամետ բնակչություն է և թուրքեր են ապրում, պահել իր ազդեցության գոտում, և դրա համար համագործակցում է Իրանի և Ռուսաստանի հետ։ Սա է այսօր իրավիճակը, և առկա հակասությունները մարտավարական բնույթ ունեն, որովհետև նույն Ռուսաստանի ռազմական դոկտրինում գրված է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է ՌԴ-ի համար։ ԱՄՆ-Իրան հարաբերությունները նույնպես խիստ լարված են, գրեթե նախապատերազմական են։ Իրանը պայքարում է այս տարածաշրջանում լիդերության համար այնպես, ինչպես և Թուրքիան։

Այս իրավիճակում Ղարաբաղյան հակամարտությունում լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը նվազում է այս պահին, որովհետև իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է Թուրքիայի հետ, և այս հակամարտությունում մենք գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, և երբ Թուրքիան զբաղված է նշված խնդիրներով, բնական է, որ նա շահագրգռված չի, որ այստեղ սկսվեն ռազմական գործողություններ։

Եթե ԱՄՆ-Թուրքիա հակասությունները ժամանակավոր են ու մի օր կավարտվեն, ապա ի՞նչ երաշխիք, որ այդ ժամանակ Թուրքիան Ս-400 համակարգերը չի փոխանցի Ադրբեջանին, ու դրանք չեն օգտագործվի Ղարաբաղյան հակամարտությունում։

Image result for Ս-400 ՀՕՊ

Առաջին երաշխիքն այն է, որ զենքի վաճառքի դեպքում այսպիսի հասկացողություն կա՝ արգելված է առանց իրավունքի փոխանցել երրորդ կողմի, երկրորդ՝ Թուրքիան ինքն իր համար է ձեռք բերում այդ համակարգերը, նա չունի այդպիսի հեռահար համակարգեր, իսկ Ադրբեջանն ունի Ս-300, որը մեր տարածաշրջանի համար լիովին բավարար է, և Ադրբեջանի համար իմաստ էլ չկա Ս-400 վերցնել ու այս տարածաշրջանում օգտագործել։ Այնպես որ, ես այստեղ նման գործարքի հիմք չեմ տեսնում, հակառակը՝ թուրքական հաշվարկները ներկայումս գտնվում են Ադրբեջանում, և սովորում են Ս-300-ի վրա, որպեսզի կարողանան շահագործել Ս-400-ները։

Այսինքն՝ Երևանը Մոսկվայից որևէ պահանջ չի՞ կարող ունենալ՝ այս գործարքի հետ կապված։

Նախ՝ դա հակաօդային պաշտպանության համակարգ է, և երկրորդ՝ մենք այդքան ավիացիա չունենք, ու Ադրբեջանի ունեցած ՀՕՊ համակարգերը բավարար են իր անվտանգությունն ապահովելու համար, հետևաբար՝ Թուրքիայից որևէ համակարգ վերցնելու անհրաժեշտություն չկա։ Այստեղ խնդիրը ոչ թե ռազմական է, այլ ավելի շատ ռազմաքաղաքական է, և մեր շահերից բխում է, որ Թուրքիան չկարողանա այս տարածաշրջանում ազատ գործել։ Իսկ հայտնի է, որ Անկարան պայքարում է լիդերի դերի համար։ Վրաստանում նա հասնում է հաջողությունների, այնտեղ ունի ներդրումներ, ունի ռազմաքաղաքական պայմանագրեր, Վրաստանը ՌԴ-ի հետ հակասություններ ունի։ Մնում է Հայաստանը, որպեսզի Թուրքիան այստեղ լիարժեք լիդեր դառնա։

ԱՄՆ-ի հետ խնդիրների պատճառով Թուրքիայի ռազմաքաղաքական կշիռը նվազում է, ու թեև ՌԴ-ի հետ ունի ժամանակավոր լավ հարաբերություններ, բայց պարզ է, որ Ռուսաստանը չի ցանկանա, որպեսզի Թուրքիան գերիշխի այս տարածաշրջանում, և թույլ չի տա դա։ Եվ, կրկնեմ, այս իրավիճակում նվազում է հավանականությունը, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի։ Ամեն դեպքում, պատերազմի չվերսկսման հիմնական երաշխիքը մեր տնտեսական հզորությունն է, որը թույլ կտա ունենալ հզոր բանակ, որն ի վիճակի է կանխել հակառակորդի հարձակումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում