Փարիզի Աստավածամոր տաճարի վերկառուցման համար պատասխանատու հիմնադրամների միջոցների ծավալն այս պահին կազմում է 38 միլիոն եվրո: Հուլիսի 8-ին այդ մասին հայտնել է Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին RTL ռադիոկայանի եթերում` տեղեկացնում է TASS-ը:
«Այն, ինչ մենք փաստացի ստացել ենք, գնահատվում է 38 միլիոն եվրո»,- ասել է Օպետին՝ հավելելով, որ «դա կազմում է հայտարարված վճարների 10 տոկոսը»:,
«Սա այն է, ինչ մենք այսօր ունենք, բայց ես կարծում եմ, որ գումարն ավելի մեծ կլինի»,- հավելել է նա: Պաշտոնապես Նոտր Դամ տաճարի վերակառուցման նվիրատվությունների հանգանակումը կատարում են չորս կազմակերպություններ՝ «Ազգային հուշարձանների կենտրոնը» (Centre des monuments nationaux), «Նոտր Դամի հիմնադրամը (La fondation Notre Dame), «Ժառանգության հիմնադրամը» (Fondation du patrimoine) և «Ֆրանսիայի հիմնադրամը»(Fondation de France): Այդ հիմնադրամների հղումները զետեղված են Ֆրանսիայի կառավարության կայքի հատուկ բաժնում:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին պատարագը կայացել է հունիսի 15-ին: Ժամերգությունը, որին մասնակցելէԷ 30 մարդ, տեղի է ունեցել տաճարի ոչ մեծ մատուռում, որը չի վնասվել կրակից: Անվտանգության նպատակով բոլոր ներկաները շինարարական սաղավարտներ են դրել:











































