Georgian Airways ավիաընկերությունը հուլիսի 8-ից Թբիլիսի – Երևան չվերերթների հաճախությունը յոթից ավելացրել է մինչև 14՝ Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո: Այդ մասին հաղորդել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունում:
«Այսօրվանից Georgian Airways-ն օդային գծում ավելացնում է յոթ հաճախություն և մինչև ամառային նավիգացիոն սեզոնի վերջը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Համապատասխանաբար, ավիաընեկերությունն ուղևորներին կառաջարկի օրական երկու չվերթ Թբիլսիից Երևան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, հուլիսի 10-ից ավիաընկերությունն սկսում է կատարել ուղղակի չվերթներ առողջարանային Բաթում քաղաքից (Աջարական Ինքնավար Հանրապետություն) Երևան: Ինքնաթիռը Բաթումից Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝ մինչև ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը:
Բաթումից և Թբիլիսիից Երևան չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 և CRJ200 ինքնաթիռները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: