Միացյալ Նահանգները Թեհրանին նախազգուշացրել է Իրանի դեմ «սահմանափակ գործողության» հնարավորության մասին: Ինչպես հաղորդում է «Ֆարս» գործակալությունը, վկայակոչելով Իրանի քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Գոլամ Ռեզա Ջալալիին, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանական օդուժը ոչնչացրել է ամերիկյան հետախուզական RQ-4 Global Hawk անօդաչու սարքը:
Ջալալիի խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանին ուղերձ է հղել դիվանագիտական ուղիներով, որում սահմանափակ գործողության իրականացման մտադրություն է հայտնել:
«Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ ցանկացած գործողություն համարում է պատերազմի սկիզբ»,- նշել է նա:











































