SpaceX ընկերությունը, հավանաբար, բաց է թողել ավելի վաղ արձակված Starlink համակարգի 60 արբանյակներից 8-ին: Այս մասին Twitter-ում պատմել է ամերիկացի աստղագետ Ջոնաթան Մաքդաուելը:
Նրա խոսքերով, ընկերության ութ սարքերը չեն հասել հաշվարկված ուղեծրերին, այլ տիեզերքում հետևում են անոմալ հետածերի:
Ինչպես նշվում է, սա կարող է նշանակել, որ արբանյակները կորել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ SpaceX-ը կորցրել է համաշխարհային ինտերնետի համար նախատեսված երեք արբանյակների:
Starlink-ը արբանյակային ցանց է, որը պետք է ապահովի Երկրի բնակիչներին լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ:









































