Աշխարհում ամենագեր մոդել Թես Հոլիդեյի և նրա գիրուկ ընկերուհու համատեղ լուսանկարը ցնցել է համացանցը: Լուսանկարը հայտնվել է մոդելի Instagram-ի էջում:
Լուսանկարում Հոլիդեյն ընկերուհու՝ Չելսի Լինի հետ է. մոդելը ջինսե կարճ շորտերով է և սև բոդիով: Լինի կերպարը ցնցել է Հոլիդեյի հետևորդներին:

Աղջիկը ամերիկյան դրոշի գույներով շորտերով է և լողազգեստի բեժ կրծկալով, որը հազիվ է ծածկում նրա կուրծքը, իսկ շուրթերի արանքում ծխախոտ է:
Հոլիդեյի բազմաթիվ երկրպագուներ նշել են, որ դրական են վերաբերվում փարթամ կազմվածք ունեցող աղջիկներին, բայց «շատ նուրբ բաժանարար կա դրականի և տհաճի միջև»:











































