Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ գիծ» կանցկացվի 2014թ. ապրիլին: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Միջոցառման հստակ օրը դեռևս հայտնի չէ: Թերթի տվյալներով՝ ռուսների հետ շփվելու Պուտինի խոստումը կկայնա ապրիլի երկրորդ կեսին: Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ապրիլին «ուղիղ գիծ» անցկացնելու հնարավորությունը:
Պարբերականի տվյալներով՝ ուղիղ գծի հիմնական թեման կարող է լինել Ղրիմի միացումը Ռուսաստանին:
«Ուղիղ գծերը», որոնց ընթացքում ռուսները կարող են հարցեր ուղղել Վլադիմիր Պուտինին, տեղի են ունենում պարբերաբար 2001թ.-ից, ընդ որում Պուտինը դրանք անցկացրել է ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետի պաշտոններում:










































