Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Երևանում 34-ամյա կինը ծանոթ երիտասարդի «ինտիմ» լուսանկարները տեղադրել է համացանցում և ջնջելու համար գումարներ է շորթել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Աննա Ա.-ի գործի դատական քննությունը:

34-ամյա Աննային մեղադրանք էր առաջադրված 2 դրվագ շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի ամռանը Աննան «Օդնոկլասնիկի» կայքում ծանոթացել է Սարգիսի հետ: Շփվել են հեռախոսային տարբեր հավելվածների միջոցով:

Այդ ընթացքում Աննան ներբեռնել է Սարգիսի լուսանկարները, դրանց վրա կատարել է անվայել, Սարգիսի անձն արատավորող գրառումներ ու լուսանկարներն այդ գրառումներով տեղադրել է «Օդնոկլասնիկի» կայքում:

2018 թվականի դեկտեմբերի 31-ին այդ լուսանկարները Աննան ուղարկել է Սարգիսին ու հիշյալ էջը ջնջելու համար պահանջել է 40 հազար դրամ:

2019 թվականի հունվարի 5-ին, ժամը 12-ին Ավանի «Լճի խաչմերուկ» կոչվող վայրում Սարգիսը, Աննայի հետ պայմանավորվածության համաձայն, նրա ուղարկած կնոջը, իրականում՝ նրա մայրկիկին է փոխանցել պահանջված 40 հազար դրամը:

Աննան կատարել է խոստումը, համացանցային էջը ջնջել է:

Սակայն հաջորդ օրը՝ հունվարի 6-ին՝ Սուրբ ծնունդի օրը, Աննան սպառնացել է «Ինստագրամում» տեղադրել Սարգիսի լուսանկարները՝ դարձյալ անվայել արտահայտություններով: Լուսանկարները նա նորից ուղարկել է Սարգիսին ու համացանցից դրանք ջնջելու համար պահանջել է 60 հազար դրամ: Սարգիսը համաձայնել է պահանջվող գումարը տալ Աննային, պայմանավորվել է նրա կողմից ուղարկված կնոջը հանձնել գումարը՝ ինչպես նախորդ անգամ: Սակայն հանդիպման վայր գնալուց առաջ Սարգիսը դիմել է ոստիկանություն՝ հասկանալով, որ Աննան չի դադարեցնում գումարների շորթումը:

Նույն վայրում պայմանավորված ժամին Սարգիսը մոտեցել է Աննայի ուղարկած կնոջը, փոխանցել է 60 հազար դրամը, այդ պահին մոտեցել են ոստիկաններն ու Աննայի մայրիկին բերման են ենթարկել ոստիկանություն:

Տուժող Սարգիսը հայտնել է, թե Օդնոկլասնիկի կայքի միջոցով ծանոթացել է Աննայի հետ, սկսել են շփվել: Ինքն առաջարկել է հանդիպել: Աննան հանդիպման համար գումար է պահանջել՝ սկզբում՝ 5 հազար դրամ, հետո՝ 15 հազար դրամ: Ինքը վճարել է այդ գումարները, բայց Աննան տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է հանդիպելուց: Ինքը դադարեցրել է շփումը Աննայի հետ:

2018 թվականի դեկտեմբերի 31-ին Աննան իր «Վայբերին» ուղարկել է իր լուսանկարները՝ անվայել արտահայտություններով: Նա նշել է, թե իր անունով էջ է բացել: Ինքը փնտրել, համոզվել է, որ այդ էջը իրոք գոյություն ունի, անվայել արտահայտություններով լուսանկարներն էլ այդ էջում են, պահանջել է, որ Աննան ջնջի այն: Աննան էջը ջնջելու համար իրենից 40 հազար դրամ է պահանջել: Ինքը համաձայնել է տալ այդ գումարը, միայն թե էջը վերացվի:

2019 թվականի հունվարի 5-ին, ժամը 12-ին Ավանի «Լճի խաչմերուկ» կոչվող վայրում ինքը 40 հազար դրամ գումարը փոխանցել է մի կարմիր վերարկուով անծանոթ կնոջ: Աննան պահանջել էր, որ գումարը փոխանցի այդ կնոջը՝ առանց որևէ բան ասելու կամ հարցնելու:

Գումարը տալուց հետո էջը ջնջելու համար Աննան պահանջել է նաև 2 հազար դրամ լիցքավորել իր բջջային հեռախոսին, ինքը դա էլ է արել: Ստուգել, տեսել է, որ էջը ջնջված է: Մտածել է՝ Աննան այլևս իրեն չի անհանգստացնի:

Բայց հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, նա «Վայբերով» իրեն հաղորդագրություն է ուղարկել և 30 հազար դրամ է պահանջել: Ինքը հրաժարվել է նրան գումար տալ:

Դրանից հետո Աննան իրեն է ուղարկել «Ինստագրամի» էջ՝ իր լուսանկարով ու իր լուսանկարը՝ անվայել արտահայտություններով: Նա պահանջել է 60 հազար դրամ՝ անվայել արտահայտություններով լուսանկարը չհրապարակելու համար:

Ինքը պահանջել է, որ Աննան ջնջի իր անունով էջը, այլապես ոստիկանություն կդիմի: Աննան էլ սպառնացել է՝ եթե ինքը դիմի ոստիկանություն, իր վրա «շառ կանի», ու ինքը բանտում կհայտնվի:

Ինքը հասկացել է, որ Աննան իրեն հանգիստ չի տալու, կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը: Հետո գնացել է պայմանավորված նույն վայրը՝ Աննայի ուղարկած կնոջը գումարը փոխանցելու: Գումարը փոխանցել է նույն կնոջը, այդ պահին մոտեցել են ոստիկանները…

Տուժողը Աննային քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Աննայի մայրը հայտնել է, թե դուստրն իրեն ասել է, որ մի տղա գումար պիտի փոխանցի՝ պարտքը պիտի վերադարձնի: Աննան չի ասել՝ իրականում ինչ գումար էր փոխանցվելու: Ինքը գնացել է Աննայի ասած վայրը, մոտեցել է մի երիտասարդ, գումար է տվել, ինքը այդ գումարի՝ 40 հազար դրամի մի մասը ծախսել է տան կարիքների համար, մյուս կեսը տվել է Աննային:

Հաջորդ օրը՝ Սուրբ ծնունդի օրը, Աննան ասել է, թե նույն տղան էլի գումար պիտի փոխանցի նույն վայրում: Ինքը գնացել է, բայց այնտեղից իրեն բերման են ենթարկել ոստիկանություն:

Կինը պնդել է, թե չի իմացել՝ դուստրը ինչ գումարներ է ստացել անծանոթ երիտասարդից, Աննան իրեն ոչինչ չի ասել:

Ամբաստանյալ Աննան դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանը Աննա Ա.-ին մեղավոր է ճանաչել երկու դրվագով շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և վերջին հաշվով դատապարտել է կալանքի՝ 2 ամիս ժամկետով:

Պատժի սկիզբը կհաշվվի Աննային փաստացի արգելանքի տակ վերցնելու պահից, երբ դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում