Microsoft-ը շուտով կդադարեցնի Windows XP օպերացիոն համակարգի աշխատանքը, և դա սոսկալի նորություն է բանկերի համար: Բանն այն է, որ ողջ աշխարհում հազարավոր բանկոմատներ մինչ օրս աշխատում են այդ ՕՀ-ով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Windows XP-ի աշխատանքի ապահովումը կդադարեցվի ապրիլի 8-ին: Բանկերը ստիպված կլինեն ծրագիր գրել մեքենաների համար, որը համատեղելի կլինի Windows-ի նոր տարբերակների հետ: Հակառակ դեպքում սարքավորումը ցանցահենային հարձակումների դիմաց կլինի թույլ պաշտպանված:
FOXBusiness.com-ի փոխանցմամբ՝ աշխարհում բոլոր բանկոմատների 95%-ն աշխատում է Windows XP-ով:









































