Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Եթե կառավարությունը չիրականացնի արդյունավետ քայլեր, տնտեսությունը իներցիայով կիջնի ներքև

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորներ՝ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը աշխատավարձի նվազագույն շեմը բարձրացնելու առաջարկով էին հանդես եկել, որին կառավարությունը հավանություն է տվել․ ավելին՝ 63 հազարի փոխարեն նվազագույն աշխատավարձի շեմն առաջարկել է սահմանել 68 հազար դրամը։ Փորձագետների կողմից այս առաջարկը հիմնականում ողջունվում է, բայց, այնուամենայնիվ, նշում են, որ կան որոշակի մտահոգություններ։

«Ընդհանրապես, պետք է ասել, որ նվազագույն աշխատավարձի շեմի արդյունավետ և օբյեկտիվ սահմանումը խնդիր է ամբողջ աշխարհում տնտեսագետների համար։ Տարբեր երկրներ, այդ թվում նաև զարգացած երկրներ, շատ երկար մտածում են, վերլուծություններ են կատարում, թե նվազագույն աշխատավարձն ինչպիսին պետք է լինի, որպեսզի տնտեսական զարգացումը նպաստավոր լինի։ Սակայն մեր տնտեսության, մեր հասարակության դեպքում պետք է ասել, որ մենք մի փոքր կազուսային, հետաքրքիր իրավիճակում ենք։ Երկար տարիների ընթացքում մեր հասարակությունը և, մասնավորապես, տնտեսագիտական հանրույթը մեկնաբանում էր, որ իրականում մենք շատ լուրջ խնդիր ունենք, որովհետև մեր նվազագույն աշխատավարձը չի բավարարում, որպեսզի ծածկենք մեր նվազագույն սպառողական զամբյուղը։ Վերջին տվյալներով՝ 2019 թվականի առաջին եռամսյակի հաշվարկներով նվազագույն սպառողական զամբյուղը ընթացիկ գներով կազմել է 63500 դրամ։ Հետևաբար, այս առաջարկը գալիս է նրան, որ տարիներ շարունակ կուտակված խնդիրը՝ նվազագույն աշխատավարձը գոնե համապատասխանի նվազագույն սպառողական զամբյուղին, դառնա իրականություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։

Ռուբեն Հայրապետյանը նաև հավելեց․ «Ես կարծում եմ՝ իհարկե, ցանկացած նմանատիպ փոփոխություն իր մեջ ռիսկեր պարունակում է։ Անգամ բյուջե ունենալն ինքնին ենթադրում է ռիսկեր։ Եթե կա բյուջե, ուրեմն կա բյուջեի կոռուպցիոն ռիսկեր, և դա չի նշանակում՝ եթե կա ռիսկ, ապա դու բյուջե չպետք է ունենաս, այլ պետք է հասկանաս, թե ինչպես ավելի արդյունավետ կառավարես այդ ռիսկերը։ Ես կարծում եմ՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ոչ միայն ողջունելի և դրական քայլ է, այլև վաղուց հասունացած անհրաժեշտություն էր։ Այլ հարց է, որ սրա հետևանքով առաջացած ռիսկերը կառավարությունը պետք է արդյունավետ մեխանիզմներով կառավարի»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում