Vlosh կեղծանունով Youtube-յան օգտատերը մոտոմրցարշավի ժամանակ տեսանյութ է նկարահանել։ Միջոցառումը նրան այնքան ձանձրալի է թվացել, որ նա որոշել է հետաքրքրացնել այն սեփական հումորով։ Արդյունքում նա տեսանյութին սեփական ձայնակցությունն է ավելացրել և հավաքել ավելի քան կես միլիոն դիտում
Տեսանյութն այնքան հաջողված է ստացվել, որ կարճ ժամանակում գրավել է արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրությունը։ Մասնավորապես The Mashable լրատվականն այն անվանել է «հանճարեղ հիմար»։










































