Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել է Իրանից ԵՄ մուտք գործող փախստականների ալիքի սպառնալիքի մասին իրավիճակի սրման պարագայում։
«Եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը սրվի, ապա վտանգ կա, որ երկրում բնակվող 3 մլն աֆղանցիները կլքեն Իրանը»,- նախարարի խոսքերն է մեջբերում Die Welt-ը։
Նրա խոսքով՝ նրանցից շատերը չեն վերադառնա Աֆղանստան անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
«Դեպի Թուրքիա և Եվրոպա փախստականների մեծ ալիքի սպառնալիք կա»,- նշել է Ասելբորնը ընդգծելով, որ դա մեծ խնդիրներ կստեղծի Եվրոպայի համար։










































